Վաճառվում կամ վարձով է տրվում 4 հարկանի առանձնատուն բնակելի՝ 907 քմ. մակերեսով և 680 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Երզնկյան փողոցում։ Առանձնատունը կապիտալ նոր նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և պրեսգրանիտով, միջսենյակային դռները ևս կաղնու փայտից են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները մարմարից են։ Տունը բաղկացած է 5 ննջարանից, 8 լոգասենյակից, 4 բաց պատշգամբից, 2 խոհանոցից, պահեստային տարածքներից, նկուղից, խաղասենյակից, սաունայից և փակ լողավազանից։ Ունի ստորգետնյա ավտոտնակ՝ 6 մեքենայի համար նախատեսված՝ հեռակառավարվող դարպասներով, ինչպես նաև տունը հսկվում է տեսախցիկներով։ Առանձնատունը պարսպապատ է, բակում ունի խորդանոց, առանձին սանհանգույց, զրուցարան՝ մանղալով։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, դպրոց, մանկապարտեզ և այլն։ Ցանկության դեպքում առանձնատունը կկահավորվի։