Առանձնատուն, Երևան, Արաբկիր

10 Ապրիլ 2018
 
Հ. Արղության 9 սենյակ Բնակելի՝ 540 մ2, հողատարածք` 970 մ2 2 հարկանի , նորակառույց Կոդ` 66508
Վաճառք - 700,000 $

Առանձնատունը տրված է երկարատև վարձակալության (դեսպանատուն, $5,000/ամս.) : Վաճառվում է վարձակալության պայմանագրի հետ կամ առանց: Արաբկիրի Արղության փողոցում վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն։ Ընդհանուր մակերեսը՝ 540 քմ, հողատարածքը՝ 970 քմ։ Առանձնատունն ունի 4 լոգասենյակ, 4 ննջասենյակ, որոնցից 2-ն ունեն իրենց լոգասենյակը: Կապիտալ վերանորոգված է, միայն էկոլոգիապես մաքուր (եվրոպական) և էկզոտիկ նյութերի օգտագործմամբ։ Առանձնատանը կառուցվել է հատուկ էներգախնայողության տեխնոլոգիաների կիրառմամբ (մինչև 75-90% էֆֆեկտիվությամբ), ինչպիսիք են՝ LED լուսավորությունը, եռաշերտ հարվածադիմացքուն պատուհանային ապակեպատումը, պեռլիտացեմենտային պատերի ջերմամեկուսացումը, Daikin էներգիայի վերադարձով օդափոխության համակարգը: Տեղադրված է կրկնակի ջեռուցման համակարգ (CTC Շվեդական կաթսաներ) ՝ գազի, էլեկտրոէներգիաի կամ այլ էներգակիրների օգտագործման հնարավորությունով; տաք ջրի կուտակիչ (Ավստրիա) 250լ տարողությամբ; հատակի ջեռուցում; չիլլեր / ֆանկոիլների համակարգ ավտոմատ ֆիլտրացված մաքուր օդի մատակարարմամբ: Ներկառուցված տեխնիկայով համալրված խոհանոց, անվտանգության առցանց տեսահսկման, ազդանշանային և տագնապի համակարգեր (սիգնալիզացիա) ; փակ լողավազան հակահոսքի / հիդրոմերսման և արծաթով (առանց քլորի) ջրի մաքրման համակարգերով (Necon) ; մարզասրահ, բիլիարդ; ձմեռային այգի, կինոսրահ Hi-End 7 + 1 ձայնային համակարգով (Marantz + Yamaha) ; վերանդա; ամառային խոհանոց; ավտոմատ ոռոգման համակարգ (Claber) ; ավտոտնակ 2 մեքենանայի համար։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ