Այս միահարկ առանձնատունը գտնվում է Դավիթաշենի կամրջի հարևանությամբ՝ «Միկա» բենզալցակայանի դիմաց։ Ներքին հարդարման աշխատանքներն անավարտ են։ Ունի փոքրիկ և հաճելի, ծաղիկներով և այլ բույսերով հարուստ բակ, հարևան նորակառույց շենքի կողմից երկրորդ մուտք բացելու հնարավորություն։ Մուտքի դուռը մետաղյա է։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է։ Տունը գնելուց հետո ձեր տրամադրության տակ կլինի 14 ք.մ մակերեսի չափով նկուղը։ Դիմացը հնարավոր է կայանել ավտոմեքենա։ Մերձակայքում կան մթերային խանութներ, դպրոց, մանկապարտեզ, իսկ մոտ 10 րոպե հեռավորության վրա՝ կանգառ։