Բաղրամյան պողոտայում վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 260,59 քմ, հողատարածքը` 164 քմ: Առանձնատունը վերանորոգված մաքուր վիճակում է, հյուրասենյակն ունի բարձր առաստաղ: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բաղկացած է նախասրահից, հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջարանից, 2 հարկում էլ կան սանհանգույցներ, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, մեկում տեղադրված է վաննա: Տունն ունի հարմար բակ, որտեղ կա բացօթյա լողավազան, կանաչապատ տարածք, ծառեր և ամառային զրուցարան: Մետրոյի կայարանը մոտ է գտնվում, ոտքով 10 րոպեում կարելի է հասնել կենտրոն: