Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն` նկուղով, որի բնակելի մակերեսը կազմում է 600 քմ, հողատարածքը` 420 քմ: Գտնվում է Սևաստոպոլյան փողոցում, Օրբելի փողոցի խաչմերուկից ոչ հեռու: Առանձնատունը կապիտալ նորոգված է, ունի բարձր առաստաղ, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է զարդանախշ կաղնու մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Աստիճանները մարմարապատ են, միջսենյակային դռները` բարձրորակ փայտից: 1-ին հարկը բաղկացած է նախամուտքից, լուսավոր ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջասենյակից և 1 սանհանգույցից, 2-րդ հարկում կա հյուրասենյակ, 4 ննջասենյակ և 1 սանհանգույց: 3-րդ հարկը մանսարդ է, բաց տարածք է, կա ևս 1 սանհանգույց: Առկա են լայն բաց պատշգամբներ, որտեղ հարմար է ամռանը նստել ու զովանալ: Սենյակները և խոհանոցը կահավորված են բարձրորակ գույքով, համալրված են տեխնիկայով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա ու լոգախցիկ: Տունն ունի փակ ու բացօթյա լողավազան, շոգեբաղնիք` սանհանգույցներով, խորդանոց: Բակում առկա են պտղատու ծառեր, ամառային զրուցարան` բուխարիով: Առանձնատունը պարսպապատ է, ունի ավտոկայանատեղի: Հարևանությամբ կան դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ, բանկեր և տարբեր հաստատություններ: Վաճառվում է կահույքի հետ միասին: