Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում (նվազագույնը 3 տարի) 4 հարկանի նորակառույց առանձնատուն, որի բնակելի մակերեսը 540 քմ է, ընդհանուր շինության մակերեսը` 640 քմ (4 x 160), տնամերձ հողատարածքը` 280 քմ: Գտնվում է Աղբյուր Սերոբի փողոցում, Ռիո Մոլի հարևանությամբ: 1-ին հարկն անավարտ է, բաց տարածք է, որտեղ նախատեսված է կառուցել ամառային խոհանոց, շոգեբաղնիք և փոքր լողավազան: 2-րդ հարկում առկա է նախամուտք, հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց և 1 բաց պատշգամբ, 3-րդ հարկում` նախամուտք, 4 ննջասենյակ, արդուկի սենյակ, 2 սանհանգույց, որից մեկը կից է ննջասենյակին և 2 բաց պատշգամբ` Մասիսի գեղեցիկ տեսարաններով: 4-րդ հարկը անավարտ է, առկա է 20 քմ աշխատասենյակ, բաց տարածք, սանհանգույց և բաց պատշգամբ: Առանձնատան 2-րդ և 3-րդ հարկերը կապիտալ նորոգված են, տեղադրված է գազի կաթսա` յուրաքանչյուր հարկում, եվրո պատուհաններ, հյուրասենյակում` օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով, սալիկներով և լամինատով: 2-րդ հարկի հատակը տաքացվող է: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Առկա է 2 քարե ավտոտնակ` 3 մեքենայի համար նախատեսված, դարպասը հեռակառավարվող է: Հարևանությամբ է գտնվում թիվ 26 մանկապարտեզը, այգին և տարատեսակ խանութները: Հնարավոր է փոխանակում բնակարանի կամ առանձնատան հետ` հավելավճարով: Գինը` սակարկելի: