Հ. Էմին փողոցում վաճառվում կամ վարձով է տրվում 3 հարկանի` նկուղով, գեղեցիկ, ընդարձակ և հարմարավետ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 455 քմ, իսկ հողատարածքինը՝ 400 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, ջեռուցումը կենտրոնացված է` ֆանկոլային համակարգ է, հատակը տաքացվող է և տեղադրված է 9 հատ օդորակիչ։ Տեղադրված են վիտրաժային պատուհաններ, 1-ին հարկում ընդարձակ և գեղեցիկ կահավորված հյուրասենյակն է` բուխարիյով, սանհանգույցը, խոհանոցը, աշխատասենյակը և մուտք դեպի նկուղային հարկ, որտեղ ավտոտնակն է` նախատեսված 3 մեքենայի համար և պահեստային սենյակ: 2-րդ հարկում` 1 բաց պատշգամբ, 3 ննջասենյակ, որից մեկը իր առանձին լոգասենյակով: 3-րդ հարկում` 2 նախասրահ, ննջասենյակ, լոգասենյակ` շոգեբաղնիքով, տեխնիկական սենյակ և բաց պատշգամբ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է, այգին շատ բարեկարգ է, կանաչապատ, առկա է բուխարի և ամառային հանգստի համար նախատեսված հատված։