Ավանի Դուրյան թաղամասում՝ Ռազմական Հիվանդանոցից մի փոքր հեռու, վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Բնակելի շինության մակերեսը 404.21 քմ. Է, իսկ կից հողատարածքինը՝ 3.334քմ։ Պարագծով մեկ տնկված են դեկորատիվ եղևնիներ։ Ունի քարե ավտոտնակ, կա նաև բացօթյա կայանատեղի՝ նախատեսված 6 մեքենայի համար։ Բակում հիանալի վայր է տրամադրված հանգստի համար. բետոնապատ ճանապարհներով և լողավազանով։ Մեծ ապակիներվ զարդարված ճակատը օրիգինալ տեսք է տալիս այս տանը և առանձնացնում մնացած շինություններից։ Բոլոր սենյակները կապիտալ վերանորոգված են։ Խոհանոցը հագեցած է ժամանակաից և ֆունկցիոնալ կահույքով և տեխնիկայով։ Լոգասենյակում տեղադրված է ջակուզի։ Ամբողջ տարածքը պարսպապատված է։ Մուտքին տեղադրված են երկաթյա դարպսաներ։ Մոտակայքում են գտնվում դպրոց և մանկապարտեզ, բոլոր անհրաժեշտ խանութները։ Ամբողջ կահույքի հետ միասին գնելու դեպքում առանձնատունը կարժենա 1.000.000 Ամն դոլլար։