Առանձնատուն, Առինջ

21 Մայիս 2021
 
Առինջ, 6-րդ 25 Բնակելի՝ 310 մ2, հողատարածք` 1,000 մ2 2 հարկանի Կոդ` 109202   |   http://est.am/109202 click to copy the link
Վաճառք - 280,000 $

Առինջ գյուղում` 6-րդ փողոցում, վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, բնակելի շինության ընդհանուր մակերեսը` 310 քմ, իսկ հողատարածքինը՝ 1000 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով, տեղադրված է օդորակիչ։ Ունի նաև 300լ. տարողությամբ արևային ջրատաքացուցիչ: Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, ննջարանների, հյուրասենյակի հատակը և աստիճանավանդակները ծածկված են բարձրորակ կաղնե մանրահատակով: Առաջին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, 2 ննջասենյակ, խոհանոց և 1 լոգասենյակ, երկրորդ հարկում` հյուրասենյակ, 4 ննջասենյակ և 1 լոգասենյակ: Առանձնատունն ունի ընդարձակ բացօթյա պատշգամբ: Բակում կա թոնիր, խորովածի մանղալ, ամառային տաղավար: Տարածքը կանաչապատ է, ունի պտղատու ծառեր: Առկա է 2 մեքենայի համար փակ կայանատեղ: Հնարավոր է վաճառք կահույքի հետ միասին: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարամարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է։ Ունի նաև քարե ավտոտնակ, նկուղ և շատ ընդարձակ բակ։ Հնարավոր է փոխանակում ավելի փոքր հողատարածքով առանձնատան հետ՝ նույն հատվածում՝ գնորդի կողմից հավելավճարով։ Գինը՝ սակարկելի։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ