Լենինգրադյան փողոցում՝ Աջափնյակ թաղապետարանի ետնամասում, վաճառվում է 4 հարկանի շքեղ և յուրօրինակ առանձնատուն՝ բնակելի 450 քմ. մակերեսով և 520 քմ. տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է։ Կիսանկուղային հարկում՝ սաունա, լողավազան, 2 մեքենայի ավտոտնակ; 1-ին հարկում՝ նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ, 1 սանհանգույց։ 2-ր դ հարկ՝ 3 ննջասենյակ, խորդանոց, 1 սանհանգույց, 1 բաց պատշգամբ։ 3-րդ հարկում՝ պատշգամբ դեպի փողոց, 3 ննջասենյակ, սանհանգույց։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ բարձրորակ սանտեխնիկայով, ինչպես նաև տեղադրված է ջակուզի։ Առանձնատունն ամբողջությամբ կահավորված է և համալրվածորակյալ և ժամանակակից գույքով: Բակային հատվածը խնամված է՝ սալիկապատված, կա բացօթյա լողավազան, ամառային տաղավար, մանղալ և թոնիր: Առանձնատունն ունի անվտանգության համակարգ և պարսպապատ է։