Առանձնատուն, Աջափնյակ, Երևան

07 Օգոստոս 2021
 
Ա. Սարգսյան Բնակելի՝ 320 մ2, հողատարածք` 400 մ2 3 հարկանի Կոդ` 110014   |   http://est.am/110014 click to copy the link
Վաճառք - 330,000 $

Վաճառվում է 3 հարկանի գեղեցիկ հարմարավետ առանձնատուն՝ 320 քմ մակերեսով և 400 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ա. Սարգսյան փողոցում: Տունը հիմնովին վերանորոգված է` ինքնատիպ դիզայներական ոճով, օգտագործվել են միայն բարձրորակ նյութեր: Տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է պրեսգրանիտով, մանրահատակով, մի մասն էլ լամինատով: Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են իտալական արտադրության սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը կահավորված են եվրոպական արտադրության թանկարժեք կահույքով: 1 -ին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը, 1 ննջասենյակը, խոհանոցն ու սանհանգույցը: 2 -րդ հարկում կա 3 ննջասենյակ, հյուրասենյակ, սանհանգույց և բացօթյա պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: 3-րդ հարկը ձեղնահարկ է` օգտագործվում է որպես խաղասենյակ, առկա է թենիսի սեղան և մարզասարք: Բակն ունի բոլոր պայմանները հաճելի ժամանցի համար, կա ամառային խոհանոց՝ բուխարիով, զրուցարան, 15 մ երկարությամբ բացօթյա լողավազան, կանաչապատ տարածք՝ հազվագյուտ դեկորատիվ բույսերով: Առկա է քարե ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված: Տարածքն ամբողջությամբ պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ