Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ վարձով է տրվում 5 սենյականոց ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 200 քմ.: Այն գտնվում է 10 հարկանի բնակելի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է ֆանկոլային համակարգով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից խոհանոցային կահույքով, հագեցած է տեխնիկայով, լի է ներկառուցված պահարաններով: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ։ Շենքի բնակիչների համար գործում է անվճար լողավազան և մարզասրահ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։