Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 5 սենյականոց բնակարան 235 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։