Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և գեղեցիկ գունային համադրությամբ բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Վերինսաժի հարևանությամբ, 22 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և չբնակեցված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սարը։ Բնակարանն ապահովված է ժամանակակից եվրոպական արտադրության կահույքով և տեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության դեպքում՝ գինը կփոփոխվի։