Հյուսիսային պողոտայում` վարձով է տրվում 4 սենյականոց լյուքս դասի բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 169 քմ.։ Այն գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Նախասրահը շատ ընդարձակ է, լի է ներկառուցված պահարաններով և գունավոր վիտրաժները այն դարձնում է ավելի յուրահատուկ։ Բոլոր միջսենյակային դռները փայտից են, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրանացված է։ Ննջասենյակների պատուհանները ևս վիտրաժային են և թուլլ են տալիս հիանալ դրսի տեսարանով։ Ողջ բնակարանը կահավորված է նրբաճաշակ և հարմարավետ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։