Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում լյուքս դասի 4 սենյականոց ընդարձակ և հյուրընկալ բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Նախասրահի, խոհանոցի և հյուրասենյակի հատակը պրեսգրանիտ է, իսկ ննջասենյակները՝ արտասահմանյան որակյալ փայտից մանրահատակ։ Բնակարանի բոլոր պատուհանները վիտրաժային են, որի շնորհիվ այն դարձել է էլ ավելի լուսավոր, ինչպես նաև բոլոր սենյակներից կա մուտք դեպի պատշգմաբ, որն ունի հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։