Օպերայի և Բալետի թատրոնի հարևանությամբ՝ Կարապի լճից մի փոքր հեռու՝ Հյուսիսային պողոտայում տեղակայված 13 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում, վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան։ Բնակարանը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Տեղադրված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգ։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով և հագեցած են տեխնիկայով։ Ունի շատ գեղեցիկ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Շենքը ունի ստորգտենյա կայանատեղի։ Այն ապահովված է անվտանգության և պահակային ծառայություններով և հավելյալ կոմունալ հարմարություններով։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, իսկ մի քանի քայլ այն կողմ՝ Հանրապետության Հրապարակը և այլ մշակութային կենտրոններ։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։