Մաշտոցի պողոտայում, Թումանյան փողոցի խաչմերուկի մոտ օրավարձով կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան` 180 քմ մակերեսով, որը գտնվում է11 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանն ապահովված է բոլոր հարմարություններով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո և վիտրաժային պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է 4 օդորակիչ, ունի բաց պատշգամբ ննջարանից` գեղեցիկ տեսարանով դեպի Օպերա և Մաշտոցի պողոտա: Բնակարանը լուսավոր է և հարմարավետ կահավորված է, համալրված է տեխնիկայով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: 2,5 սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ հագեցած բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Շենքն ունի 2 վերելակ, անվտանգության աշխատակից: Մոտակայքում է ՍԱՍ սուպերմարկետը, բոլոր ժամանցի վայրերը, խանութներն ու ենթակառույցները: Օրավարձ` 190-270 $, երկարաժամկետ վարձակալություն` 4500 - 6500 $: