Վարձակալության է տրվում 4 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան՝ 180 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածում՝ Ամիրյան փողոցում: Բնակարանը 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում է: Բոլոր սենյակները կահավորված են, համալրված են ժամանակակից բարձրորակ տեխնիկայով։ Տեղադրված է օդորակիչ, հատակը հատակը պատված է բարձրորակ կաղնու մանրահատակով: Խոհանոցը առանձին է, սալիկապատված՝ հեգեցած գույքով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Բնակարանն ունի 2 բաց պատշգամ՝ գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի բարձրորակ վերելակ, անվտանգության համակարգ: Մոտակայքում է գտնվում Մալիբուի այգին, Հանրապետության հրապարակը, բոլոր ենթակառուցվացքները, անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: