Վարձակալության է տրվում 4 սենյականոց հետաքրքիր գունային համադրությամբ հարմարավետ բնակարան՝ 130 ք.մ մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում, Մալիբու այգու հարևանությամբ, 17 հարկանի նորակառույց շենքի 15-րդ հարկում: Բնակարանը նորոգված է բարձր ստանդարտներին համապատասխան: Ունի գեղեցիկ և նրբաճաշակ կահավորանք, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցումը և հովացումն իրականացվում է անհատական համակարգով: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Բնակարանն ունի լվացքի սենյակ, 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի, հարևանությամբ են գտնվում բրենդային խանութները, բուտիկները և ժամանցի վայրերը: