Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 125ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պարոնյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկում, 6 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն, տեղադրված են միջսենյակային ալյումինե դռներ։ Բնակարանի ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաոճ կահույքով։ Առկա է զգեստասենյակ և լվացքասենյակ: Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքում աշխատում է վերելակ: