Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց բնակարան` 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է ։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մարմարով և մանրահատակով: Ջեռուցումը իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղեր՝ հավելավճարով։