Վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 122 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ.Համբարձումյան փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային փայտից դռներ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը մասամբ կահավորված է։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։