Վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 138 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ազատության պողոտայում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի 4 բաց պատշգամբ։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: