Վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր շքեղ բնակարան՝ 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Բնակարանն ապահովված է նրբաճաշակ կահույքով և ժամանակակից տեխնիկայով։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ և անվտանգության համակարգ։