Միայն երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայներական լուծումներով ընդարձակ բնակարան՝ 145 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Լոգասենյակները և սանհանգույցները սալիկապատված են, տեղադրված է ջակուզի։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և ինքնատիպ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն։