Վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։