Վարձակալության է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայներական լուծումներով ընդարձակ բնակարան՝ 145 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Լոգասենյակները և սանհանգույցները սալիկապատված են։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և ինքնատիպ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն։ Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Օրավարձ` 120-160$ , վաճառք ՝740.000-749.000$ Viber,WhatsApp +37477600-010 Արթուր