Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում՝ 6 հարկանի քարե շենքի 6-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են: Բոլոր սենյակները կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։