Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 117 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տիգրան Մեծ պողոտայում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով և բոլոր սենյակներում տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։