Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 83 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով՝ մեկում տեղադրված է ջակուզի, մյուսում՝ լոգախցիկ: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղ։