Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե.Կողբացի և Ամիրյան փողոցների խաչմերուկում՝ Եղ. Չարենցի անվ. դպրոցի հարևանությամբ, 10 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բնակարանը ապահովված է բարձրորակ փայտից կահույքով, ժամանակակից տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։