Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց մոդեռն ոճի շքեղ բնակարան՝ 165 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 17 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Երկարաժամկետ վարձակալության և 5 օր և ավելի օրավարձի դեպքում գինը կարող է փոփոխվել։ Շենքն ունի սպասարկամ վարձավճար, որի մեջ մտնում է ջեռուցման և հովացման վճարը։