Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց արևկող, նորաոճ և հարմարավետ բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց և Սարյան փողոցների խաչմերուկում, 6 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։