Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։