Վարձով է տրվում 3 սենյականոց լյուքս դասի ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 135ք.մ. մակերեսով, որը գտնվում Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ 23 հարկանի նորակառույց շենքի 17-րդ հարկում: Այն եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով ունի նաև ջակուզի: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով, ունի նաև զգեստասենյակ։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Շենքն ունի անվտանգության համակարգ։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։