Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց շքեղ, ընդարձակ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հյուրասենյակի հատակը ծածկված է սալիկներով և տաքացվող է, իսկ ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է նորաձև կահույքով և որակյալ տեխնիկայով: Առկա է նաև կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։