Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան 82 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ 3 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատ են, հագեցած է սանտեխնիկայով։ Ավտոմեքենաների համար առկա է քարե ավտոտնակ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։