Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում ՝ 6 հարկանի քարե շենքի 6-րդ հարկում: Շենքն ամբողջությամբ վերանորոգված է և առկա է վերելակ։ Այն կապիտալ եվրովերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով: Բնակարանն ունի անհատական անվտանգության համակարգ՝ տեսախցիկներով։ Բակում կա ազատ տարածություն, որտեղ հնարավոր է մեքենաները կանգնեցնել։