Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է կահույքով և տեխնիկայով: Բակում կա ազատ տարածություն, որտեղ հնարավոր է մեքենաները կայանել։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։