Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդ խճուղում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, առկա է օդորակիչ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար նախատեսված են ստորգետնյա կայանատեղեր։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։