Թումանյան և Սարյան փողոցների հատման կետում՝ Թումանյանի անվան տուն թանգարանի մոտ, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 5 հարկանի բնակելի շենքի նախավերջին հարկում։ Բնակարանը վերջերս է ենթարկվել եվրո վերանորոգման և ամբողջովին կահավորված է։ Բոլոր կոմունիակցիաները անցկացված են, տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ՝ գազի կաթսա, ինչպես նաև երկու օդորակիչ։ Ունի երկու սանհանգույց, որոնք սալիկապատված են և ապահովված՝ անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որից հիանալի տեսարան է բացվում: Բակում նախատեսված է տարածք մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր։ Քիչ հեռու տեղակայաված է Օպերայի և Բալետի թատրոնը և Կարապի լիճը։