Օպերայի և Բալետի թատրոնի հարևանությամբ՝ Կարապի լճից մի փոքր հեռու տեղակայված 8 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Տեղադրված է ֆանկոլ ջեռուցման համակարգ, ինչպես նաև օդորակիչ։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով և հագեցած են տեխնիկայով։ Ունի շատ գեղեցիկ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Շենքը ունի ստորգտենյա կայանատեղի։ Այն ապահովված է անվտանգության և պահակային ծառայություններով և հավելյալ կոմունալ հարմարություններով։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, "Մոսկվիչկա" սուպերմարկետը, ժամանցի վայրեր, իսկ մի քանի քայլ այն կողմ՝ Հանրապետության Հրապարակը և այլ մշակութային կենտրոններ։