Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց 140 քմ մակերեսով բնակարան Հյուսիսային պողոտայում, 8 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով, միացված է ջեռուցման և օդորակման chiller-fancoil համակարգին, տեղադրված են եվրո պատուհաններ։ Երկու՝ լոգախցիկներով սանհանգույցը սալիկապատված են։ Առկա է բաց պատշգամբ։ Բնակարանը կահավորված է, ապահովված է բարձրորակ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Շենքում կա 2 վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում Օպերան, Հանրապետության հրապարակը, ֆիրմային խանութներ, բանկի մասնաճյուղեր, զբոսայգիներ, սրճարաններ, ռեստորաններ։