Իսահակյան փողոցում, Կասկադ համալիրի հիասքանչ տեսարաններով և հարևանությամբ օրավարձով կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց արևկող բնակարան` 100 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Առաստաղը բարձր է: Բնակարանը վերանորոգված է, սենյակները կահավորված են և հագեցած են տեխնիկայով, տեղադրված է օդորակիչ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի ընդարձակ հարմար բաց պատշգամբ, որտեղ հաճելի է զովանալ, հանգստանալ: Մոտակայքում են ժամանցի վայրերը, սրճարանները, կենտրոնում գտնվող ենթակառուցվացքները: