Ամիրյան փողոցում` քաղաքի լավագույն հատվածում, վարձակալության է տրվում լուսավոր ընդարձակ 3 սենյականոց ստուդիո ոճի բնակարան, որի ընդհանուր մակերեսը 138 քմ է և գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, մոդեռն ոճով գեղեցիկ կահավորված, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր պարագաներով: Ջեռուցվում է կենտրոնացված համակարգով, տեղադրված է օդորակիչ: Սենյակների հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, խոհանոցը` սալիկներով, 2 սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ, անվտանգության համակարգ: Հարևանությամբ կան բազում խանութներ, բանկեր և ժամանցի կենտրոններ: Երկարաժամկետ վարձակալության դեպքում գինը ենթակա է փոփոխման: