Վարձակալությամբ է տրվում կամ վաճառվում է 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 18 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Բոլոր սենյակներն ու խոհանոցը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։