Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ.Մկրտչյան փողոցում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և տաքացվում է օդորակիչի միջոցով։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։