Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց 105 քմ մակերեսով բնակարան Արգիշտի փողոցում, 3 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Բաժանված սանհանգույցը սալիկապատ է, լոգարանում տեղադրված է ցնցուղ, զուգարանում՝ երկրորդ լվացարանը։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Սենյակները կահավորված են, ապահովված են կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Մոտակայքում են գտնվում քաղաքապետարանը, Գլաձոր համալսարանը, Մայակովսկու դպրոցը և զբոսայգիները։