Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց լոֆթ բնակարան՝ 95 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա Գարդեն մոլի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Ջեռուցման և հովացման համակարգը անհատական է։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ, որն ունի տեսարան դեպի ողջ քաղաքը: Շենքն ունի անվտանգության աշխատակից: